Հիմք ընդունելով Եղիշ Հովհաննիսյանի լիազորված անձ Արտակ Հովակիմյանի 25.07.2025թ. N 9645՝ տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Մուղնի 2-րդ թաղամասում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-001-0333-0009, 0,0654 հա/ տալ 95 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Մուղնի, 2-րդ թաղամաս, հողամաս N 95:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: