Այսօր: Հինգշաբթի, 8 Մայիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 մայիսի 2025 թ.

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արամ Աշխարհիկի Բաբկենյանի 25.04.2025թ N 4963 դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրում գտնվող Արամ Աշխարհիկի Բաբկենյանի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-113-0035-0076/ 0.11489 հա հողամասում ինքնակամ կառուցած բնակելի տունը, ավտոտնակը, պահեստը, անասնաշենքը և պարիսպը, ոըոնք կառուցվել են 1959թ.-1970թ. և առևտրի սրահը, որը կառուցվել է 2004թ., դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Ճանաչել Արամ Աշխարհիկի Բաբկենյանի /ծնվ. 01.05.1976թ./, Թելլի Աշխարհիկի Սայադյանի /ծնվ. 20.01.1975թ./ և Գեղեցիկ Աշխարհիկի Ավագյանի /ծնվ. 22.07.1973թ./ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի կադաստրային քարտեզի 02-113-0035-0076 կադաստրային ծածկագրով, 2023RVPFRT չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրով 0.11489 հա, փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում մինչև 2001թ. մայիսի 15-ը /1959թ.-1970թ./ կառուցված 234.2 քմ բնակելի տան, 24.15 քմ ավտոտնակի, 11.10 քմ պահեստի, 14.15 քմ անասնաշենքի և 2.52 քմ պարսպի նկատմամբ առանց օրինականացման համար սահմանված վճարի գանձման:

2. Ճանաչել Արամ Աշխարհիկի Բաբկենյանի /ծնվ. 01.05.1976թ./, Թելլի Աշխարհիկի Սայադյանի /ծնվ. 20.01.1975թ./ և Գեղեցիկ Աշխարհիկի Ավագյանի /ծնվ. 22.07.1973թ./ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-113-0035-0076 կադաստրային ծածկագրով, 2023RVPFRT չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրով 0.11489 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում 2004թ. կառուցված, 56.3 քմ արտաքին մակերեսով սրահը ճանաչել օրինական, և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 1 քմ օժանդակ շինության համար վճարելով 1004 /մեկ հազար չորս/ ՀՀ դրամ:

56.3 x 1004 = 56526 /հիսունվեց հազար հինգ հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ։

3. 02-113-0035-0076 ծածկագրով 0.11489 հա հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝

- Համայնք Աշտարակ, Օշական բնակավայր, Մ. Մաշտոցի փողոց, 33 բնակելի տուն:

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից 2-րդ կետով հաշվարկված օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում 900445002638 հաշվեհամարին չվճարման դեպքում որոշման 2-րդ կետը համարվում է ուժը կորցրած: 5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին / Ն.Մուրադյան, Ա.Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner