Այսօր: Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 հոկտեմբերի 2025 թ.

ՀՐԱՆՏ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հրանտ Տիգրանյանի 03.02.2025թ. N 941` դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 և 24-րդ կետերի և ՀՀ կառավարության 2005 թ. Դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրում գտնվող Հրանտ Տիգրանյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի տրված 27.10.2021թ., գմ պատկանող /գրանցամատյան 3200, 3202/, 02-087-0358-0039 ծածկագրով, տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները, որոնք կառուցվել են 1965-2020 թվականները. դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Ճանաչել Հրանտ Արիստակեսի Տիգրանյանի /ծնվ. 09.01.1949թ/, սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի, Ոսկեվազ բնակավայրի 02-087-0358-0039 կադաստրային ծածկագրով հողամասում, մինչև 2001թ. մայիսի 15-ը ինքնակամ կառուցված՝ /հաշվառման ծածկագիր 2023P7JJ65/ 250.4 քմ մակերեսով բնակելի տունը /կառուցված 1965թ./, 20.08 քմ մակերեսով ավտոտնակը /կառուցված 1978թ./, 16.68 քմ մակերեսով գոմը /կառուցված 1965թ./, 26.36 քմ մակերեսով թոնրատունը /կառուցված 1975թ./, 16.92 քմ մակերեսով տնտեսական պահեստը /կառուցված 1975թ./, 229.85 քմ մակերեսով ջերմոցը /կառուցված 1980թ./ և 2.6 քմ մակերեսով պարիսպը /կառուցված 1990թ./ ճանաչել օրինական՝ առանց օրինականացման համար նախատեսված վճարի գանձման, իսկ բնակելի տան՝ 20.26 քմ արտաքին մակերեսով ինքնակամ մասի /կառուցված 2019թ./, 15.41 քմ մակերեսով ծածկի /կառուցված 2020թ./, ինչպես նաև, մեկ ինքնակամ բացված և մեկ փակված պատուհանների օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 52723 /հիսուներկու հազար յոթ հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ:

2. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/:

- Սույն որոշման 1 և 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Դավիթ Տիգրանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner