Հիմք ընդունելով Աղվան Գուրգենի Կարապետյանի լիազորված անձ՝ Ալեքսան Գուրգենի Կարապետյանի 14.10.2025թ N 13515 դիմումը, իրեն պատկանող Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-024-0037-0006 ծածկագրով բնակելի տան, մինչև 2001թ. կառուցված անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ անշարժ գույքերը կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Աղվան Գուրգենի Կարապետյանի /ծնվ. 24.06.1960թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի, Բազմաղբյուր բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-024-0037-0006 ծածկագրում, իրեն պատկանող 297.7 քմ բնակելի տան /ընդամենը 297.7 քմ/, մինչև 2001թ. կառուցված անշարժ գույքի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: