Հիմք ընդունելով Արամ Ժուլիկի Ալեքսանյանի 05.03.2025թ N 2447 դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող Արամ Ժուլիկի Ալեքսանյանին պատկանող 0.0600 հա բնակելի կառուցապատման հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-001-0070-0013/ ավել օգտագործվող 0.0007 հա /ընդամենը 0.0607 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Արամ Ժուլիկի Ալեքսանյանի /ծնվ. 27.09.1965թ./ սեփականության իրավունքը 02-001-0070-0013 կադաստրային ծածկագրում հատկացումից ավել օգտագործվող
0.0007 հա մակերեսով /ընդամենը 0.0607 հա/ հողամասի նկատմամբ:
2. 02-001-0070-0013 ծածկագրով 0.0607 հա բնակելի կառուցապատման հողամասի հասցեն համարել՝ - Աշտարակ համայնք, Վառոյի Ձորակ 1-ին թաղամաս, 77 հողամաս:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: