Այսօր: Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2020թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 19
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով <<Էյ Էյ Էս Ըքաունթինգ>> ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքերի արժեքի վերաբերյալ եզրակացությունները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, համայնքի ավագանին՝

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1.Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող, Սբ. Սարգսի փողոց N 73/14 հասցեում գտնվող շինությունն ու պարիսպը, դրանց պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,419394հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու և 21 190 000 /քսանմեկ միլիոն մեկ հարյուր ինննսուն հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գին սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:        

2.Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող, Սբ. Սարգսի փողոց N 73/1 հասցեում գտնվող վարչական շենքն ու օժանդակ շինությունները, դրանց պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,9514հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու և 62 150 000 /վաթսուներկու միլիոն մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գին սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:

3.Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող, Սբ. Սարգսի փողոց N 73/10 հասցեում գտնվող կլոր շինությունը, դրա պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,3հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու և 32 100 000 /երեսուներկու միլիոն մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գին սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:

4.Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող, Սբ. Սարգսի փողոց N 73/17 հասցեում գտնվող դարբնոցն ու պարիսպը, դրանց պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,0743հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու և 7 700 000 /յոթ միլիոն յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գին սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:

5.Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող, Սբ. Սարգսի փողոց N 73/15 հասցեում գտնվող խարխուլ շինությունն ու պարիսպը, դրանց պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,096102հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու և 4 810 000 /չորս միլիոն ութ հարյուր տաս հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գին սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7

/0232/3-10-26

ashtarakmunicipality@gmail.com

Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner