Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 265
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 14
 

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ղուկաս Եղիազարյանի լիազորված անձ Լիլիթ Եղիազարյանի 06.10.2025թ. N 13143 և Ռիտա Մարտիրոսյանի 07.10.2025թ. N 13220 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Համաձայնություն տալ ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի 17-րդ փողոցի N 4 շենքի N 1 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 02-095-0013-0110-001-001/, համայնքային սեփականություն հանդիսացող 59,75քմ մակերեսով բնակարանը, բազմաբնակարան բնակելի շենքի զբաղեցրած 0,03152հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի համայնքի բաժնեմասը Ղուկաս Գրիգորի Եղիազարյանին, Զարուհի Լիպարիտի Գալստյանին և Լիլիթ Ղուկասի Եղիազարյանին նվիրատվություն կատարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Համաձայնություն տալ ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի 1-ին փողոցի N 14 շենքի N 9 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 02-095-0012-0060-001-009/, համայնքային սեփականություն հանդիսացող 67,1քմ մակերեսով բնակարանը, բազմաբնակարան բնակելի շենքի զբաղեցրած 0,04358հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի համայնքի բաժնեմասը Ռիտա Հայկի Մարտիրոսյանին, Դավիթ Արշալույսի Շոլյանին և Մարիամ Դավթի Շոլյանին նվիրատվություն կատարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner