Հիմք ընդունելով Հասմիկ Յուրիկի Հարությունյանի 29.10.2025թ N 14594 դիմումը, ըստ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի կադաստրային քարտեզի 02-001-0813-0057 ծածկագրից 0.6100 հա վարելահողը ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք պտղատու այգի /խաղող/ հողատեսքի փոխադրելու մասին, ինչպես նաև Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 30.10.2025թ. թիվ 92 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածների պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Հասմիկ Յուրիկի Հարությունյանին /ծնվ. 31.10.1985թ./ և Գայանե Արշավիրի Թորոսյանին /ծնվ. 04.01.1961թ./ սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի կադաստրային քարտեզի 02-001-0813-0057 ծածկագրով 0.6100 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողամասը փոխադրել բարձրարժեք պտղատու այգի /խաղող/ հողատեսքի:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան , Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: