Հիմք ընդունելով Սեդա Ղազարյանի 05.11.2025թ. N15950՝ տնամերձ հողամասի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Աշտարակ համայնքի Ուջան բնակավայր, 23-րդ փողոց, 21 հասցեում գտնվող տնամերձ հողամասի բաժանվող մասերին տալ հետևյալ հասցեները՝
Առանձնացվող հատված 1՝ /ծածկագիր՝ 02-109-0092-0013, 0,1465 հա/ տալ 21 համարը և հասցեն համարել
-Աշտարակ համայնք, Ուջան բնակավայր, 23-րդ փողոց, հողամաս 21:
Առանձնացվող հատված 2՝ /ծածկագիր՝ 02-109-0092-0013, 0,0724 հա/ տալ 21/1 համարը և հասցեն համարել
-Աշտարակ համայնք, Ուջան բնակավայր, 23-րդ փողոց, հողամաս 21/1:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: