Այսօր: Շաբաթ, 14 Մարտի 2026թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 209
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 17
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

12 դեկտեմբերի 2025 թվականի N 17

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԿՈՇԻ ՏՈՒՖԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ <<ԱՐԵԳ>> ՏԵՂԱՄԱՍԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 28.12.2023թ. N 2343-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2025թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի վարչական շենքի տարածքում տեղի կունենա <<Ռոբերտ-Շին>> ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Արագածոտնի մարզի Կոշի տուֆերի հանքավայրի <<Արեգ>> տեղամասի արդյունահանման աշխատանքներին շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 4-րդ հանրային լսումը:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում(www.env.am), Աշտարակի համայնքապետարանի և նախաձեռնողի պաշտոնական կայքում։Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ին հասցե՝ ք․ Երևան, Բուզանդի 1/3, էլ․ փոստ՝ envexpertise@env.am):

Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Սարգիս Մխիթարյան (էլ․ փոստ՝ ashtarakmunicipality@gmail.com, հեռ․ 098-25-25-69)։

ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner