Հիմք ընդունելով Հարություն Վարսանյանի 08.04.2024թ. N 3939՝ իր սեփականությունը հանդիսացող շենքում ինքնակամ բացված պատուհաններն ու դուռն օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի 8․1 կետի պահանջներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Հարություն Ասատուրի Վարսանյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ քաղաքի Վ․ Պետրոսյան փողոց N 17 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0865-0008/ հասարակական նշանակության շենքում ինքնակամ բացված չորս պատուհաններն ու դուռը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 հաշվեհամարին վճարել 13 625 /տասներեք հազար վեց հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1-ին կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: