Հիմք ընդունելով Աղվան Գուրգենի Կարապետյանի լիազորված անձ՝ Ալեքսան Գուրգենի Կարապետյանի 14.10.2025թ N 13515 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրում գտնվող Աղվան Գուրգենի Կարապետյանին սեփականության իրավունքով հատկացված 0.12 հա հողամասից /ծածկագիր 02-024-0037-0006/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող 0.1405 հա /ընդամենը 0.2605 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Աղվան Գուրգենի Կարապետյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Աղվան Գուրգենի Կարապետյանի /ծնվ.24.06.1960թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրում 02-024-0037-0006 կադաստրային ծածկագրում հատկացված 0.12 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից ավել օգտագործվող 0.1405 հա /ընդհամենը 0.2605 հա/ հողամասի նկատմամբ:
2. 02-024-0037-0006 ծածկագրով 0.2605 հա բնակելի կառուցապատման հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Բազմաղբյուր բնակավայր, 4-րդ փողոց, 19 բնակելի տուն:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: