Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 27.07.2023թ. N 111-Ա որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 67-70 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ Ա. Փարվանյանը 18.09.2023թ. հայտ է ներկայացրել աճուրդային հանձնաժողովին՝ 02-001-0692-0028, 02-001-0815-0080 և 02-001-0815-0049 ծածկագրերով 0․869 հա ընդհանուր մակերեսով / 0.25հա, 0․2873հա և 0.3317հա / հողամասերը ձեռք բերելու համար և համաձայն աճուրդային հանձնաժողովի 26.09.2023թ. N 14 արձանագրության ճանաչվել է հաղթող, նկատի ունենալով, որ նշված հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ համայնքի 02-001-0692-0028, 02-001-0815-0080 և 02-001-0815-0049 ծածկագրերով, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական N 11072023-02-0020 տրվ. 11.07.2023թ., N 25072023-02-0064 տրվ․ 25․07․2023թ․ և N 25072023-02-0049 տրվ․ 25․07․2023թ./ 0․869 հա ընդհանուր մակերեսով /0․25հա, 0․2873հա և 0․3317հա/ գյուղատնտեսական նշանակության / վարելահող / հողամասերի նկատմամբ Արմեն Հրայրի Փարվանյանի / անձ. 013994710 տրվ. 029/ հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.Հողամասի վաճառքի գինը կազմում է 552772 / հինգ հարյուր հիսուներկու հազար յոթ հարյուր յոթանասուներկու / ՀՀ դրամ, / 0.25հա-ի համար- 91250 ՀՀ դրամ, 0.2873հա-ի համար- 340451 ՀՀ դրամ և 0.3317հա-ի համար - 121071 ՀՀ դրամ/:
3.Քաղաքաշինական գործունեություն սկսել` տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /ժ/պ Ն. Մուրադյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: