Հիմք ընդունելով <Հայանտառ> ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի 25.03.2025թ. N 3471՝ անշարժ գույքերին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ Բյուրական բնակավայրում գտնվող անշարժ գույքերին՝ թիվ 1 հատվածին /ծածկագիր 02-028-0240-0001-ից, 7.69132 հա/ տալ 15 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, հողամաս N 15:
թիվ 2 հատվածին /ծածկագիր 02-028-0240-0001-ից, 2.30868 հա/ տալ 16 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, հողամաս N 16:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: