Հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը /N 29072020-02-0007/, նկատի ունենալով, որ համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվության համաձայն հողամասում շինարարական աշխատանքներ դեռևս չեն սկսվել, ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 37 հոդվածի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշման պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. ՈՒժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 21.07.2020թ. N 346-Ա որոշումը:
2. Սևակ Թադևոսյանին և Սյուզանա Մելիքյանին Գետափնյա փողոց, N 27/1 հասցեում տալ բնակելի տան և քարե պարսպի կառուցման շինարարության նոր թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
4. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Հ. Բաղդասարյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: