Հիմք ընդունելով <<Արագածոտն>> ՋՕԸ-ի գործադիր տնօրենի 05.05.2025թ. N 167 գրությունը և Մնացական Բադալյանի 02.04.2025թ. թիվ 3849 դիմումը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Ուջան և Արուճ բնակավայրերի վթարային վիճակում գտնվող ջրատարները վերականգնելու նպատակով «Արագածոտն» ՋՕԸ-ին 1 400 000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։
2. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեհատ բնակավայրի 4-րդ փ․, 4 նրբ․, 2 փկղ. թիվ 6 տան բնակիչ Մնացական Լյուդվիկի Բադալյանին գազաֆիկացման աշխատանքների համար 1 200 000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|