Հիմք ընդունելով Արշակ Հովհաննիսյանի 17.02.2025թ. N 1675 և Գոռ Սահակյանի 27․02․2025թ․ N 2193 արտադրական նշանակության շենք-շինությունների և ջրային օբյեկտի կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի 02-095-0206-0036 ծածկագրով, Արշակ Ապրեսի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 1,4հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /անասնապահական տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի 02-017-0140-0011 ծածկագրով, Գոռ Գագիկի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող 1,7956հա մակերեսով հողամասից 0,4հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը ջրային հողեր նպատակային նշանակության՝ /ոռոգման նպատակով ջրավազանի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: |