Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 208
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4793-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2024 թվականի N 4793-Ա

ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Քննության առնելով՝ գույքահարկի, անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի և հողի հարկի /այսուհետև՝ հարկ/ ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին հարցը, պարզվեց որ, քաղաքացի Գարուշ Սմբատի Սաֆարյանը, հանդիսանալով գույքահարկ, փոխադրամիջոցների գույքհարկի և հողի հարկ վճարող սուբյեկտ, չի կատարել հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքների հիման վրա, 2024 թվականի նոյեմբերի 8-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ, որը 9․12․2024թ․ թիվ 4627-Ա որոշմամբ երկարաձգվել է 10 օրով։ Գարուշ Սմբատի Սաֆարյանը չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` ծանուցվել էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չէր ներկայացել վարչական վարույթի լսմանը, չէր ներկայացրել բացատրություններ, միջնորդություններ, ինչպես նաև նիստին չներկայանալու հարգելի պատճառ։ Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Գարուշ Սմբատի Սաֆարյանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի գույքահարկի գծով հարկային պարտավորությունները, որը կազմում է․ 1․ BMW 540 I մակնիշի 71 GA 011 համարանիշներով փոխադրամիջոցի 2019-2020 թթ․ համար, ապառք՝ 279,000 /երկու հարյուր յոթանասունինը հազար/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 88,401 /ութսունութ հազար չորս հարյուր մեկ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 367,401 /երեք հարյուր վաթսունյոթ հազար չորս հարյուր մեկ/ ՀՀ դրամ Նույն փոխադրամիջոցի 2021 և 2023-2024 թթ․ համար, ապառք՝ 349,998 /երեք հարյուր քառասունինը հազար ինը հարյուր իննսունութ/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021 և 2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 47,652 /քառասունյոթ հազար վեց հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 397,650 /երեք հարյուր իննսունյոթ հազար վեց հարյուր հիսուն/ ՀՀ դրամ

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․

1․ Գարուշ Սմբատի Սաֆարյանից հօգուտ Աշտարակ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր՝ 765051/յոթ հարյուր վաթսունհինգ հազար հիսունմեկ / ՀՀ դրամ, որը վճարել 900445127195 հաշվի համարին։

2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Աշտարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գարուշ Սմբատի Սաֆարյանին իրազեկելու հաջորդ օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner