Հիմք ընդունելով Յուրիկ Մնացականյանի 10.12.2019թ. N 1859 դիմումը՝ ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26 Հայաստանի Հանրապետուրյան օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Յուրիկ Մնացականյանին պատկանող գյուղատնտեսական նշանակության 3500 քմ ջրովի վարելահողը փաստացի չափագրման արդյունքում 0815-0078:0079 ծածկագրերով հաշվառված ավել օգտագործվող 1174 քմ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել հողի համասեփականատեր՝ Յուրիկ Անանիկի Մնացականյանի /ծնվ. 13.01.1962թ/ անշարժ գույքի սեփականության իրավունքը 0815-0078:0079 կադաստրային ծածկագրերով փաստացի օգտագործվող 4674 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության ջրովի վարելահողի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժնիններին /Ա. Մնացականյան , Շ.Վահանյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: