Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի ք. Աշտարակ Տիգրան Մեծի փողոցում գտնվող, 02-001-0134-0001-ից ծածկագրից համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ գործառնական նշանակության հողամասից 0.0600 հա հողամասի գործառնական նշանակությունը, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման:
2. 02-001-0134-0001-ից ծածկագրից 0.0600 հա հողամասի հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց, հողամաս N 32/23:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ս. Թումասյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: