Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 227
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 հուլիսի 2025 թ.

ՎԵՐԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16․07․2025թ․ Էդգար Ալմասյանի ներկայացուցիչ՝ Հովհաննես Բայանդուրյանը բողոք է ներկայացրել Աշտարակ համայնքի ղեկավարին խնդրելով՝ անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի կողմից կայացված 25․12․2024թ․ թիվ 5062-Ա որոշումը:

Իրավական հիմնավուրումները և փաստերը

Էդգար Ալմասյանի ներկայացուցիչը Աշտարակ համայնքի ղեկավարին վերադասության կարգով բերված բողոքով բարձրացրել է հետևյալ հարցերը․

1․ Աշտարակ համայնքի ղեկավարին ներկայացված բողոքում մասնավորապես նշվում է, որ դիմումատուն վարչական վարույթի ընթացքում լսված չի եղել։

Վարչական վարույթ հարուցելու և վարչական ակտի կայացման մասին Աշտարակի համայնքապետարանի կողմից ծանուցագրեր է ուղարկվել դիմումատուի հասցեով, ավելին մինչ վարչական վարույթ հարուցելը, հեռախոսային կապի միջոցով, վերջինս տեղեկացվել է համայնքի նկատմամբ իր ունեցած գույքային պարտավորությունների վերաբերյալ, սակայն հարկատուն տեղեկացված լինելով հանդերձ չի ներկայացել վարչական լսումներին, ինչը հիմք է տալիս վարչական մարմնին եզրակացնելու, որ Էդգար Ալմասյանը ինքը չի ցանակացել, որ ապահովվի իր լսված լինելու սահմանադրական իրավունքը և ինչ-ինչ նկատառումներից ելնելով խուսափել է վարչական լսումներին ներկայանալուց։

2. Դիմումատուն նշում է, որ պարզ չէ, թե տույժերը ինչ չափով և քանի օրվա համար են հաշվարկվել, ինչպես նաև թե ինչ գումարի չափով, քանի օրվա համար է հաշվարկվել տույժերի գումարը, որ նորմն է հիմք ընդունվել՝ տույժի գումարը հաշվարկելու համար։

Աշտարակի համայնքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից տրամադրված տեղեկանաքներում առկա հարկային պարտավորությունների հաշվարկները կատարվել և կատարվում են ավտոմատացված համակարգերի միջոցով՝ մինչ 2020թ. << Վեկտոր պլյուս>>, իսկ 2021թ.-ից հետո համայնքների եկամուտների կառավարման e-community.am համակարգի միջոցով ինչի հիման վրա էլ կայացվել է 25․12․2024թ․ թիվ 5062-Ա որոշումը։ << Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1 կետի, 13-րդ հոդվածի 2-րդ կետի, <<Հարկերի մասին>> օրենիքի 23-րդ հոդվածի և Հարկային օրենսգրքի 401 հոդվածի համաձայն ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարվա մինչև դեկտեմբերի 1-ը: Հարկի գումարը սահմանված ժամկետում ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար մինչև 01.01.2018թ. հարկ վճարողը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի համար 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավել քան 365 օրվա համար, իսկ 2018թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 20-ը 0,075 տոկոսի չափով, բայց ոչ ավել քան 730 օրը, իսկ 2020թ. ապրիլի 21-ից հետո իջեցվել է 0,04տոկոս: Վերոգրյալից հետևում է, որ վարչական մարմնի կողմից դիմումատուին առաջադրվել է հիմնավոր հարկային պարտավորություններ, որոնք հստակ արծարծված են 25․12․2024թ․ 5062-Ա որոշման մեջ, ինչը միմիայն առաջացել են վերջինիս անպարտաճանաչ հարկատու լինելու հետևանքով։

3․ Էդգար Ալմասյանի ներկայացուցիչը իր բողոքում նշել է, որ խնդրո առարկա որոշումը որոշակի չէ և չի համապատասխանում որոշակիության սկզբունքին, քանի որ դրա բովանդակության ուսումնասիրությունից պարզ չէ, թե ինչ օրենքով է Էդգար Ալմասյանը ենթարկվել վարչական պատասխանատվության։ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն` համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գնահատումն ու վերահսկումը։ Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ։ Վերոնշյալ օրենքի կարգավորումից պարզ է դառնում, որ համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով վերապահված է նման լիազորություն, ինչը նաև առկա է 5062-Ա որոշման մեջ և վարչական մարմնի գնահատմամբ վերոնշյալ օրենսդրական կարգավորումը բավարար է, որ ֆիզիկական և իրավաբանկան անձանց նկատմամբ, ովքեր խուսափում են հարկերը վճարելուց՝ կիրառվեն համապատասխան միջոցներ։

Վարչական մարմինը գտնում է, որ բողոքաբերի մատնանշած հանգամանքները անհիմն են և հիշյալ պատճառաբանություններով ու հիմնավորումներով առաջադրված բողոքը բավարարման ենթակա չէ, ուստի ելնելով վերոշարադրյալից՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ․

1․ Էդգար Ալմասյանի ներկայացուցիչ՝ Հովհաննես Բայանդուրյանի վերադասության կարգով բողոքը մերժել։

2․ Որոշումը ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրվանից։

3․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով ՀՀ վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner