Այսօր: Հինգշաբթի, 14 Օգոստոսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 260
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2120-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 օգոստոսի 2025 թվականի N 2120-Ա

ԱՎԱԳ ԱՐԻՍՏԱԿԵՍԻ ՕՀԱՆՅԱՆԻՆ, ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԱՐՄԻՆԵ ԵՎ ԱՐՄԵՆ ԱՎԱԳԻ ՕՀԱՆՅԱՆՆԵՐԻՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ավագ Օհանյանի ներկայացուցիչ Ազատ Հովհաննիսյանի 23.04.2025թ. N 4856` ջերմոցային տնտեսություն կառուցելու մասին հայտը և համայնքի ավագանու 08.05.2025թ. N 66-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն և 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Ավագ Արիստակեսի Օհանյանին, Սիրանուշ Սարգսյանին, Արմինե և Արմեն Ավագի Օհանյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 02-087-0354-0002 ծածկագրով հողամասում տալ ջերմոցային տնտեսության կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/:

2. Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-087-0354-0002/, Ավագ Արիստակեսի Օհանյանին, Սիրանուշ Սարգսյանին, Արմինե և Արմեն Ավագի Օհանյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, ջերմոցային տնտեսության կառուցման և շահագործման համար առանձնացված 0,2236հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /խաղող/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական:

3. Երկրորդ կետում նշված 0,2236հա հողամասի հասցեն համարել՝

- Աշտարակ համայնք, Ոսկեվազ բնակավայր, 7-րդ փողոց, հողամաս N 95:

4. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:

5. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/:

- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner