Հիմք ընդունելով Արփիկ Զաքարի Եղիազարյանի լիազոր անձ Գագիկ Գևորգյանի 20.11.2024թ N13139՝ դիմումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող Արփիկ Զաքարի Եղիազարյանին սեփականության իրավունքով հատկացված 0.2 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-028-0030-0002/ ավել օգտագործվող մինչև 20% 0.00743հա /ընդամենը 0.10743 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Արփիկ Զաքարի Եղիազարյանի /ծնվ.10.09.1940թ./ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի կադաստրային քարտեզի 02-028-0030-0002 կադաստրային ծածկագրում հատկացումից ավել օգտագործվող 0.00743 հա մակերեսով /ընդամենը 0.10743 հա/ հողամասի նկատմամբ: 2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: