Հիմք ընդունելով Արման Գրիգորյանի 05.09.2022թ. N 4327 և <<ԻՄԻՋ Մ. Գ.>> ՍՊԸ-ի տնօրեն Ա. Կարապետյանի 26.09.2022թ. N 4708 դիմումները, համայնքի ղեկավարի առաջարկությունները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի 21-րդ ենթակետի դրույթներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Թույլատրել Աշտարակ քաղաքի Արտակի փողոց, N 1 շենքի հարևանությամբ գտնվող, 02-001-0265-0058 ծածկագրից 13,97քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Արման Ստեփանի Գրիգորյանին տրամադրելու մինչև 30.11.2037թ.` տարեկան 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ վճարով:
2. Թույլատրել Աշտարակ քաղաքի Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում գտնվող, 02-001-0095-0013 ծածկագրից 1,0քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/, գովազդային վահանակ տեղադրելու նպատակով <<ԻՄԻՋ Մ. Գ.>> ՍՊԸ-ին տրամադրելու 10 տարի ժամկետով` տարեկան 40000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ վճարով: |