Այսօր: Ուրբաթ, 16 Մայիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 185
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 մայիսի 2025 թ.

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑ, N 23/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Քյարամ Հակոբյանի լիազորված անձ Հովակիմ Իրիցյանի 02.05.2025թ. N 5221 դիմումը` համայնքապետարանի կողմից արված առաջարկությանը համաձայնություն տալու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի IV բաժին/ որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ավտոտնակի համար սահմանված կարգով առանձնացված 18,9քմ հողամասը /ծածկագիր` 02-001-0105-0289/ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատարածք,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Աշտարակ համայնքի  Աշտարակ քաղաքի  Ա․ Մանուկյան փողոց,  N 23/5 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0105-0289/, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական` N 15042025-02-0083/ 18,9քմ արտաքին մակերեսով ավտոտնակը սահմանված գնով, իսկ ավտոտնակով ծանրաբեռնված 18,9քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կադաստրային արժեքով օտարել կառույցն իրականացրած ՔՅԱՐԱՄ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ:

2. Վաճառքի գինը  ավտոտնակի համար կազմում է 37 214 /երեսունյոթ հազար երկու հարյուր տասնչորսՀՀ դրամ, իսկ հողամասի համար՝ 83 954 /ութսուներեք հազար ինն հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ:

3. Գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում հարցին ընթացք կտրվի գործող օրենսդրությանը համապատասխան:

4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /ՆՄուրադյան, Ա. Արամյան/ 

   - Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարինե Ճորկնցյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner