Այսօր: Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2020թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 15
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՈՐՈՇ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴ -ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ  Հայաստանի Հանրապետության կառավարության 07.09.2006թ. N1398-Ն որոշմամբ համայնքին հանձնված 529-026 ծածկագրից 0,0714հա, 519-024 ծածկագրից 0,00663հա, 662-030 ծածկագրից 0,1228հա, 671-006 ծածկագրով 0,1935հա, 777-009 ծածկագրից 0,0215հա և 777-006 ծածկագրից 0,009հա հողամասերը  փոխանցվել են որպես ֆիզիկական անձի սեփականություն, սակայն իրականում վերը նշված հողամասերը հանդիսանում են համայնքային սեփականություն, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-70, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 21 կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀԿԱԱԳԿՊԿ-ի նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը, համայնքի ավագանին `

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 529-026 ծածկագրից 0,0714հա, 519-024 ծածկագրից 0,00663հա, 662-030 ծածկագրից 0,1228հա, 671-006 ծածկագրով 0,1935հա, 777-009 ծածկագրից 0,0215հա և 777-006 ծածկագրից 0,009հա գյուղատնտեսական նշանակության հողամասերը /վարելահող/ ճանաչել համայնքային սեփականություն:

 2.Հավանություն տալ 529-026 ծածկագրից 0,0714հա, 519-024 ծածկագրից 0,00663հա, 662-030 ծածկագրից 0,1228հա, 671-006 ծածկագրով 0,1935հա, 777-009 ծածկագրից 0,0215հա և 777-006 ծածկագրից 0,009հա գյուղատնտեսական նշանակության հողամասերը /վարելահող/ աճուրդ-վաճառքով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը, մեկնարկային գինը՝  կադաստրային արժեքի 100%-ը:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7

/0232/3-10-26

ashtarakmunicipality@gmail.com

Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner