Հիմք ընդունելով Ալեքսանդր Բաբայանի 17.06.2025թ. N 7670՝ բնակարանը վերահասցեավորելու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Վերահասցեավորել Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայր, N 20/4 հասցեում գտնվող բնակարանը /ծածկագիր՝ 02-095-0013-0002-002-004/ և նոր հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Սասունիկ բնակավայր, 1-ին փողոց, 7 շենք, բնակարան N 4:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: