Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ է.
1. Աշտարակ համայնքի ՈՒշի բնակավայրում գտնվող թաղամասին տալ 4 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, ՈՒշի բնակավայր, 4-րդ թաղամաս:
2. Աշտարակ համայնքի ՈՒշի բնակավայրում գտնվող թաղամասին տալ 5 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, ՈՒշի բնակավայր, 5-րդ թաղամաս:
3. Աշտարակ համայնքի ՈՒշի բնակավայրում գտնվող թաղամասին տալ 7 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, ՈՒշի բնակավայր, 7-րդ թաղամաս:
4. Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի 4-րդ փողոցից սկիզբ առնող փակուղուն տալ 2 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Օհանավան բնակավայր, 4-րդ փողոց, 2-րդ փակուղի:
5. Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրի 19-րդ փողոց, 2-րդ նրբանցքից սկիզբ առնող փակուղուն տալ 1 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, ՈՒջան բնակավայր, 19-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 1-ին փակուղի:
6. ՈՒշի, Օհանավան և ՈՒջան բնակավայրերի քարտեզներում կատարել համապատասխան լրացումներ և ներկայացնել ՀՀ կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանում: