Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30․01․2026թ․ N 1/փ-17 և N 1/փ-18 դրականեզրակացությունները` Ավան և Օհանավան բնակավայրերում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1․Հաստատել Աշտարակ համայնքի Ավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-012-0208-0282 կադաստրային ծածկագրով 0,01հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության, կապի գործառնական նշանակության փոփոխությունը:
2. Հաստատել Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-112-0155-0122 ծածկագրով 0,04հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
3. Բոլոր կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում, Ավան և Օհանավան բնակավայրերի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում: |