Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-24102025 որոշումը, ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի ղեկավարի 11 սեպտեմբերի 2025 թվականի N 2372-Ա որոշման 1-ին կետում կատարել փոփողություն և ընդունել նոր խմբագրությամբ.
1 < 1. Գեղամ Հենրիկի Նազարեթյանին /ծնված 13.07.1967թ./, Աննա Իշխանի Ջիլավյանին /ծնված 31.01.1972թ./ և Արա Գեղամի Նազարեթյանին /ծնված 30.11.1990թ./ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնք, Կարբի բնակավայրում գտնվող /ծածկագիր՝ 02-058-0043-0017, հաշվառման ծածկագիր՝ 2023VFJVL5/ բնակավայրերի նպատակային նշանակության հողամասում՝ 2014-2020 թվականներին կառուցված, 264.44 քմ արտաքին մակերեսով ինքնակամ բնակելի տունը, 48.29 քմ արտաքին մակերեսով մառանը /կառուցված 2015թ./, 59.6քմ արտաքին մակերեսով զրուցարանը /կառուցված 2020թ./, 27.44 քմ արտաքին մակերեսով լողավազանը /կառուցված 2015թ./, 3.32քմ արտաքին մակերեսով զուգարանը և 6.56քմ արտաքին մակերեսով պարիսպը /որոնք կառուցվել են 2014-2015թ./ ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 հաշվին վճարել 699315 /վեց հարյուր իննսուինը հազար երեք հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: