Հիմք ընդունելով Բարսեղ Արզումանյանի 23.06.2025թ., N 7974 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը /տրված՝ 13.03.2025թ., գմ 1166 և 1167/ սեփականության իրավունքով պատկանող՝ Աշտարակ համայնքի, Ոսկեվազ բնակավայրի 02-087-0086-0005 կադաստրային ծացկագրով, բնակելի կառուցապատման հողամասում կառուցված, բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու մասին դիմումը, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> 2008 թվականի հուլիսի 19-ի ՀՀ օրենքի պահանջով, նկատի ունենալով, որ հողամասում բնակելի տունը և օժանդակ շինությունները, որոնք կառուցվել են մինչև 2001 թվականը /1972-1985 թվականին/, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Բարսեղ Գագաիկի Արզումանյանի /ծնված 08.05.1961թ./, սեփականության իրավունքը՝ Աշտարակ համայնքի, Ոսկեվազ բնակավայրի, 02-087-0086-0005 կադաստրային ծածկագրով հողամասում՝ մինչև 2001թ. /1972-1985 թթ./ կառուցված՝ 132.75 քմ մակերեսով բնակելի տան /կառուցված 1973թ./, 20.75 քմ մակերեսով թոնրատան /կառուցված 1972թ./, 3.55քմ մակերեսով տնտեսական պահեստի /կառուցված 1972թ./ և 13.895քմ ընդհանուր մակերեսով պարիսպի /կառուցված 1985թ./ նկատմամբ, որոնք նրա կողմից փաստացի օգտագործվել են նաև մինչ 2001 թվականը:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/ Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: