Հիմք ընդունելով Արտակ Առաքելյանի 15.11.2024թ. N 12321` դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 և 24-րդ կետերի որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրում գտնվող 02-080-0008-0031 ծածկագրով, տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները, որոնք կառուցվել են 2003-2012 թվականներին, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Արտակ Առաքելյանին Եզիազարի /ծնված 17.06.1961թ./, Օֆիկ Արշավիրի Միքայելյանին /ծնված 30.09.1966թ./, Ասպրամ Արտակի Առաքելյանին /ծնված 19.04.1987թ./, Մարիամ Արտակի Առաքելյանին /ծնված 28.12.1993թ./ և Ալեքսան Արտակի Առաքելյանին /ծնված 31.08.1989թ./ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի, Նոր Եդեսիա բնակավայրի 02-080-0008-0031 կադաստրային ծածկագրով հողամասում, 2003-2012 թվականներին ինքնակամ կառուցված՝ /հաշվառման ծածկագիր 2023LFN9QC/ 55.2 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը /կառուցված 2012թ./, 32.6 քմ արտաքին մակերեսով պահեստը /կառուցված 2011թ./, 42.4 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը /կառուցված 2003թ./, 4.8 քմ մակերեսով հնոցը /կառուցված 2011թ./ և 2.84 քմ և 0.6քմ մակերեսով պարիսպը /կառուցված 2003-2011թթ./, ճանաչել օրինական և բնակելի տան, պահեստի, անասնաշենքի, հնոցի ու պարիսպի օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 77871 /յոթանասունյոթ հազար ութ հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. 02-080-0008-0031 կադաստրային ծածկագրով հողամասի և բնակելի տան հասցեն համարել - Աշտարակ, Նոր Եդեսիա, 6-րդ փողոց, 50 բնակելին տուն:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1, 2 և 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: