Հիմք ընդունելով Սամվել Նազարյանի լիազորված անձ Լևոն Խուրշուդյանի 09.03.2026թ. N 3142՝ անշարժ գույքը հասցեավորելու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-116-0024-0002, 0,125 հա/ տալ 16/2 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Նոր Երզնկա բնակավայր, 2-րդ փողոց, հողամաս N 16/2։
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: