ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Հրավիրում ենք ձեզ Աշտարակ համայնքի 2020թ. բյուջեի բաց և կառուցողական հանրային քննարկմանը` համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով:
Մենք ակնկալում ենք բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:
Անաչառ կարծիքներ և առաջարկություններ ունենալու նպատակով հրավիրում ենք ՀԱՄԱՅՆՔԻ 2020թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ, որը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, ժամը 14.00-ին, Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում:
Հասցեն` Ն.Աշտարակեցու հր.7, 3-րդ հարկ:
Ակնկալում ենք ակտիվ քննարկում:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ