Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 09.10.2025թ. N 133-Ա որոշումը և ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 29.08.2025թ. N 2/փ-282 դրական եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն և 29.12.2011թ. N 1920-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-058-0341-0376/, Հակոբ Ռաֆիկի Փիլոյանին սեփականության իրավունքով պատկանող 0,41064հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /0,39418հա-արոտավայր և 0,01646հա-այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես բնակավայրերի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման: Հողամասի սեփականատերը համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 18 158 876 /տասնութ միլիոն մեկ հարյուր հիսունութ հազար ութ հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ:
2. Առաջին կետում նշված 0,41064հա հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Կարբի բնակավայր, 21-րդ փողոց, հողամաս N 14:
3. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում և Կարբի բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում կատարել համապատասխան փոփոխություններ:
4. Քաղաքաշինության և հողաշինութան բաժնին /պետ՝ Ն. Մուրադյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: