Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1․ Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված՝ «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի և 29 բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Ավան, Վերին Սասունիկ, Կոշ, Ուջան, Տեղեր, Աղձք, Ղազարավան, Փարպի, Արտաշավան, Սասունիկ և Բյուրական բնակավայրերի խմելու ջրի ցանցի հիմնանորոգման աշխատանքերի իրականացում», «Աշտարակ համայնքի Աղձք, Բյուրական, Ոսկեվազ և Ուշի բնակավայրերի մշակույթի տան շենքերի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում, «Աշտարակ համայնքի Ագարակ, Արուճ Ավան, Բազմաղբյուր և Նոր Եդեսիա բնակավայրերում նոր տիպային մանկապարտեզների կառուցման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ», «Աշտարակ քաղաքի Աբովյան փողոցի հիմնանորոգում և բարեկարգում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի մշակույթի տան շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի «Թիվ 8 Անահիտ մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի և 18 բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, Բյուրական, Օհանավան, Ուջան բնակավայրերում մարզադաշտերի կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում» (այսուհետ' ծրագրեր) թվով՝ 9 սուբվենցիայի հայտերին' համաձայն հավելվածի։
2. Սահմանել որ'
1) Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Արագածոտնի մարզպետարան ներկայացնել տնտեսական զարգացման ծրագրերի ֆինանսավորման հայտերը։
2) ծրագրի ներկայացման համար համայնքի 2026 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագրերը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար․
3) ծրագրերի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Աշտարակ համայնքի ղեկավարը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|