Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 փետրվարի 2025 թ.

ԱՐՏԱՇԵՍ ԵՓՐԵՄԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՍՑԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 24.12.2024թ. ԹԻՎ 5026-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Արտաշես Եփրեմի Կարապետյանի 30.01.2025թ. N 838 դիմումը, Ա. Կարապետյանի ընտանիքին պատկանող /հիմք ըստ օրենքի ժառանգությայն իրավունքի 06.12.2024թ. թիվ ԳՄ 3401, թիվ ԳՄ 3404, թիվ ԳՄ 3405 և թիվ ԳՄ 3406 վկայագրերի/ Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-004-0029-0022 ծածկագրով 0.0880 հա բնակելի կառուցապատման հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան և շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման և <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 38.1 հոդվածի 1-ին կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը և շինությունները կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Արտաշես Եփրեմի Կարապետյանի /ծնվ.09.05.1971թ./, Ժանետ Իսրաելի Կիրակոսյանի /ծնվ.00.00.1952թ./, Ոսկեհատ Եփրեմի Կարապետյանի /ծնվ.25.05.1969թ./ և Ժենյա Եփրեմի Կարապետյանի /ծնվ.26.06.1986թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-004-0029-0022 ծածկագրում, իրեն պատկանող բնակելի կառուցապատման հողամասում մինչև 2001թ. կառուցված 92.8 քմ բնակելի տան և 20.7քմ շինությունների /թոնրատուն՝ 16.10քմ և ամառային խոհանոց՝ 4.60քմ/ նկատմամբ:

2. Համայնք Աշտարակ Ագարակ բնակավայրում գտնվող անշարժ գույքը /ծածկագիր 02-004-0029-0022/ տալ 9 համարը և հասցեն համարել`

- Աշտարակ համայնք, Ագարակ բնակավայր, 2-րդ փողոց, 9 բնակելի տուն:

3. Աշտարակ համայնքի ղեկավարի 24.12.2024թ. թիվ 5026-Ա որոշումը ճանաչել չեղյալ:

4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/

Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner