Հիմք ընդունելով Մայիս Մարտիրոսի Իսայանի 26.02.2026թ N 2659՝ բնակելի կառուցապատման հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ համայնք Աշտարակում գտնվող Մայիս Իսայանին սեփականության իրավունքով հատկացված 0.0600 հա բնակելի կառուցապատման հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-001-0127-0008/ ավել օգտագործվող 0.0001 հա /ընդամենը 0.0601 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Մայիս Մարտիրոսի Իսայանի /ծնվ.14.12.1975թ./ սեփականության իրավունքը 02-001-0127-0008 կադաստրային ծածկագրից հատկացումից ավել օգտագործվող 0.0001 հա մակերեսով /ընդամենը 0.0601 հա/ հողամասի նկատմամբ:
2. 02-001-0127-0008 ծածկագրով 0.0601 հա բնակելի կառուցապատման հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, քաղաք Աշտարակ, ՈՒլատիտիկ 2-րդ թաղամասի 7-րդ փողոց, N 77 հողամաս:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /ժ/պ Վ. Վարդանյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: