Հիմք ընդունելով Դունյա Աղասու Վարդանյանի 12.08.2025թ N 10394 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող Դունյա Աղասու Վարդանյանի ընտանիքին հատկացված 0.15 հա, փաստացի տիրապետվող՝ ծածկագիր՝ 02-028-0194-0030/, 0.24071 հա և ծածկագիր՝ 02-028-0194-0011, 0.05341 հա, ավել օգտագործվող 0.14412 հա /ընդամենը՝ 0.29412 հա/ հողամասերը նախատեսված չեն այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, դրանք ընդգրկված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Դունյա Աղասու Վարդանյանի ընտանիքի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Դունյա Աղասու Վարդանյանի /ծնվ. 01.07.1946թ./ և Կարեն Ալբերտի Պապանյանի /ծնվ. 09.06.1976թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի կադաստրային քարտեզի 02-028-0194-0030, 0.24071 հա և 02-028-0194-0011, 0.05341 հա ծածկագրերում հատկացված 0.15 հա հողամասից ավել օգտագործվող 0.14412 հա հողամասի /ընդամենը 0.29412 հա/ նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: