Հիմք ընդունելով Գոռ Գրիգորյանի 08.11.2022թ. N 5651, Արման Աղայանի 22.11.2022թ. N 5968, Նորայր Հովհաննիսյանի 22.11.2022թ. N 5967 և <<ՍԱՆ ՎԱՅՆ>> ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Ստեփանյանի 23.11.2022թ. N 5975 արտադրական շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի 02-110-0081-0022 ծածկագրով, Գոռ Արթուրի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 0,02605հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0638-0015 ծածկագրով, Արման Էդուարդի Աղայանին սեփականության իրավունքով պատկանող 0,4627հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /պտ. հնդավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղ. մթերք վերամշակող տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի 02-113-0277-0017 ծածկագրով, Նորայր Մերուժանի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 2,3հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /տնային կենդանիների համար պատրաստի կերերի արտադրամասի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրի 02-008-0133-0066 ծածկագրով, <<ՍԱՆ ՎԱՅՆ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 4,4562հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,3հա վարելահողի նպատակային նշանակությունը ջրային հողեր նպատակային նշանակության՝ /ոռոգման նպատակով ջրավազանի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: