Հիմք ընդունելով Թենարդուհի Գաբրիելյանի լիազորված անձ՝ Վրեժ Սիմոնյանի 09․12.2026թ. N 17769՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ, Սաղմոսավան բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-093-0115-0037/ տալ համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Սաղմոսավան բնակավայր, Արա-Լեռ 40-րդ թաղամասի 5-րդ փողոց, 37 հողամաս:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Վ․Վարդանյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: