Հիմք ընդունելով Աշոտ Փարվանյանի 24.01.2025թ. թիվ 662 և Նորիկ Շաբաբյանի 03.02.2025թ. թիվ 927 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի կամավոր խնդիրների, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունների և դրանց լուծման իրականացման կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Աղձքի բնակավայրի 4-րդ փողոցի, թիվ 40 տան բնակիչ, մարտական գործողությունների ընթացքում զոհված կամավոր Արշակ Աշոտի Փարվանյանի հայր Աշոտ Վարազդատի Փարվանյանին 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։
2.Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեհատ բնակավայրի բնակիչների կողմից ներկայացված դիմումին՝ Նորիկ Քյարամի Շաբաբյանին 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |