Հիմք ընդունելով Սեդա Աբրահամյանի 23.09.2022թ. N 4671՝ վերահասցեավորելու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Վերահասցեավորել համայնք Աշտարակ, Սասունիկ բնակավայրի 3 շենք N 11 հասցեում գտնվող / ծածկագիր 02-095-0031-0086-001-011/ 36.9 քմ մակերեսով բնակարանը և նոր հասցեն համարել`
-Աշտարակ համայնք, Սասունիկ բնակավայր, 1-ին փողոց, 11 շենք, բնակարան N 11:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ս. Թումասյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: