Հիմք ընդունելով Մարինե Խաչատրյանի լ/ա Սմբատ Սմբատյանի 06.09.2024թ. N 10170՝ բնակավայրերի նշանակության հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք, Կարբի բնակավայրում գտնվող 0.06 հա հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-068-0034-0001/ ավել օգտագործվող 0.097հա /ընդհամենը 0.157 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Մարինե Համլետի Խաչատրյանի /ծնվ. 31.01.1980թ./, սեփականության իրավունքը՝ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրում գտնվող, 02-068-0034-0001 կադաստրային ծածկագրում հատկացված 0.06 հա բնակելի կառուցապատման հողամասից ավել օգտագործվող 0.097հա հողամասի /ընդհամենը 0.157 հա/ նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: