Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1894-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 2025 թվականի N 1894-Ա

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՇԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑ 25 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ՊԱՐԻՍՊԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մկրտիչ Մարտիկեանի 20.05.2024թ. N 5556՝ ինքնակամ պարիսպի օրինականացման մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 և 24-րդ կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ պարիսպի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև պարիսպը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ. 1. Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի 6-րդ փողոց 25 հողամաս հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-108-0050-0020 -ից/, համայնքային սեփականություն հանդիսացող 92քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա կառուցված 1,39քմ ինքնակամ պարիսպը ճանաչել համայնքային սեփականություն /հաշվառման ծածկագիր՝ 2023WJPPXR/: 2. Առաջին կետում նշված ինքնակամ պարիսպը ճանաչել օրինական և հասցեն համարել` - Աշտարակ համայնք, Աշտարակ համայնք, Ուշի բնակավայր 6-րդ փողոց, հողամաս N 25: 3. Առաջարկել կառույցն իրականացրած Մկրտիչ Յակոբի Մարտիկեանին գնելու օրինական ճանաչված 1,39քմ մակերեսով պարիսպը` 1քմ-ի օտարման համար վճարելով 3346 /երեք հազար երեք հարյուր քառասուն վեց/ ՀՀ դրամ, իսկ պարիսպի զբաղեցրած 92քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 2887.5 /երկու հազար ութ հարյուր ութսուն յոթ ամբողջ հինգ/ ՀՀ դրամ: 5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Վ․ Վարդանյան, Ա. Արամյան/ - Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner