Քննության առնելով՝ գույքահարկի, անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի և հողի հարկի /այսուհետև՝ հարկ/ ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին հարցը, պարզվեց որ, քաղաքացի Նավասարդ Կամոյի Հայրապետյանը, հանդիսանալով գույքահարկ, փոխադրամիջոցների գույքհարկի և հողի հարկ վճարող սուբյեկտ, չի կատարել հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքների հիման վրա, 2024 թվականի Նոյեմբերի 8-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ, որը 9․12․2024թ․ թիվ 4627-Ա որոշմամբ երկարաձգվել է 10 օրով։ Նավասարդ Կամոյի Հայրապետյանը չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` ծանուցվել էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չէր ներկայացել վարչական վարույթի լսմանը, չէր ներկայացրել բացատրություններ, միջնորդություններ, ինչպես նաև նիստին չներկայանալու հարգելի պատճառ։ Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Նավասարդ Կամոյի Հայրապետյանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի գույքահարկի գծով հարկային պարտավորությունները, որը կազմում է․ 1․ BMW 525 I մակնիշի 35 SQ 298 համարանիշներով փոխադրամիջոցի 2018-2020 թթ․ համար, ապառք՝ 124,500 /հարյուր քսանչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 43,248 /քառասուներեք հազար երկու հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 167,748 /հարյուր վաթսունյոթ հազար յոթ հարյուր քառասունութ Նույն փոխադրամիջոցի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 199,200 /հարյուր իննսունինը հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 35,119 /երեսունհինգ հազար հարյուր տասնինը/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 234,319 /երկու հարյուր երեսունչորս հազար երեք հարյուր տասնինը/ ՀՀ դրամ 2․ VAZ 2109 մակնիշի 36 SA 809 համարանիշներով փոխադրամիջոցի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 25,600 /քսանհինգ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 4,513 /չորս հազար հինգ հարյուր տասներեք/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 30,113 /երեսուն հազար հարյուր տասներեք/ ՀՀ դրամ 3․ OPEL VECTRA 1.6 I մակնիշի 35 QQ 779 համարանիշներով փոխադրամիջոցի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 30,000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 5,289 /հինգ հազար երկու հարյուր ութսունինը/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 35,289 /երեսունհինգ հազար երկու հարյուր ութսունինը/ ՀՀ դրամ Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1․ Նավասարդ Կամոյի Հայրապետյանից հօգուտ Աշտարակ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր՝ 467469 /չորս հարյուր վաթսունյոթ հազար չորս հարյուր վաթսունինը / ՀՀ դրամ, որը վճարել 900445127195 հաշվի համարին։
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Աշտարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նավասարդ Կամոյի Հայրապետյանին իրազեկելու հաջորդ օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով: