Հիմք ընդունելով Աշոտ Սուրենի Բաղդասարյանի 07.11.2024թ. N 12620՝ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված հասարակական շինությունները օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ օժանդակ շինությունները, որոնք կառուցվել են 2014թ. դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1․Աշոտ Սուրենի Բաղդասարյանին /ծնվ 13.01.1956թ./, Սուրեն Աշոտի Բաղդասարյանին /ծնվ 19.12.1981թ./, Անգին Աշոտի Բաղդասարյանին /ծնվ 29.07.1979թ./, Աննա Աշոտի Բաղդասարյանին /ծնվ 20.06.1955թ./ և Իվետա Հարությունի Բաղդասարյանին /ծնվ 28.10.1959թ./ սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրում գտնվող հասարակական կառուցապատման հողամասում /ծածկագիր՝ 02-080-0002-0099/ ինքնակամ կառուցված՝ /հաշվառման ծածկագիր 20238SMFGM/ 131.64քմ մակերեսով շինությունները ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին /900445002638/ վճարել 195617/ հարյուր իննսուն հինգ հազար վեց հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /ժ/պ Վ. Վարդանյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1 և 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: