Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 ապրիլի 2025 թ.

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հիմք ընդունելով Նորիկ Գրիգորի Հովհաննիսյանի 24.12.2024թ N 14777՝ դիմումը, և գյուղատնտեսական նշանակության հողամասերի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Բազմաղբյուր բնակավայրում գտնվող Ն. Հովհաննիսյանի ընտանիքի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-024-0202-0006,0007/ 0.1680հա և /ծածկագիր 02-024-0203-0001/ 0.0506հա /ընդամենը՝ 0.2186հա/ գյուղատնտեսական նշանակության հողամասերը նախատեսված չեն այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, դրանք ընդգրկված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասերի նկատմամբ Ն. Հովհաննիսյանի ընտանիքին սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Ճանաչել Գրիգոր Նորիկի Հովհաննիսյանի /ծնվ. 21.04.1958թ./, Անահիտ Արտաշի Գրիգորյանի /ծնվ. 20.06.1961թ./, Լիանա Գրիգորի Հովհաննիսյանի /ծնվ. 23.12.1981թ./, Սեդա Գրիգորի Հովհաննիսյանի /ծնվ. 23.03.1983թ./, Գոհարիկ Գրիգորի Հովհաննիսյանի /ծնվ. 08.10.1984թ./ և Նորիկ Գրիգորի Հովհաննիսյանի /ծնվ. 09.07.1986թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի կադաստրային քարտեզի 02-024-0202-0006,0007 ծածկագրերով 0.1680 հա և 02-024-0203-0001 0.0506հա /ընդամենը՝ 0.2186հա/ գյուղատնտեսական նշանակության պտղատու այգիների /կորիզավոր/ նկատմամբ, որը նրանց կողմից փաստացի տիրապետվել է նաև համայնքի քարտեզագրումից առաջ:

2.Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner