Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ <<Համայնքային վերակերպումներ>> ծրագրի շրջանակում <<Բարեկարգում>> ՀՈԱԿ-ին տրամադրված 60 000 եվրո գումարը, մարդատար տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով, Աշտարակ համայնքի բյուջե տեղափոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |