Հիմք ընդունելով Ռուբեն Պետրոսյանի 12.11.2024թ. N 12766 սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանի ինքնակամ մասը օրինական ճանաչելու մասին դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի՝ տրված 31.10.2024թ. գմ 6930, և 02.10.2024թ. գմ 3424 ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի III բաժին/ որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ բնակարանի ինքնակամ մասը բավարարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված պայմանները`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ռուբեն Մերգիլոսի Պետրոսյանին /ծնված 29.03.1971թ./, Նոյեմ Մերգիլոսի Պետրոսյանին /ծնված 04.10.1961թ./, Արմեն Մերգիլոսի Պետրոսյանին /ծնված 11.07.1969թ./, Ալինա Կամոյի Պետրոսյանին /ծնված 19.10.1987թ./ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի, Նոր Երզնկա բնակավայր, 1-ին փողոց, 18/1 բազմաբնակարան բնակելի շենքի, N 1 բնակարանի 30 քմ արտաքին մակերեսով ինքնակամ մասը /հաշվառման ծածկագիր 2023SNTGLK\, ինչպես նաև ինքնակամ բացված մեկ պատուհանը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 հաշվին վճարել 14232 /տասնչորս հազար երկու հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: